ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովի

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կայացած նախարարական համաժողովի, որը հրավիրվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։

Համաժողովի ընթացքում ելույթներով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։

Համաժողովին ներկայացել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնք միավորված են հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությամբ։