Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են Փարիզում

Փետրվարի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական բնույթ ունեցող բազմաոլորտ համագործակցության զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ այդ համագործակցությունը հիմնված է հայ-ֆրանսիական բարեկամության ամուր հիմքերի վրա։

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես այդ համագործակցության ամրապնդման հիմնական գործիք, և ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի Ազգային ժողովների միջև ձևավորված սերտ կապը։

Զրույցի ընթացքում տեղի է ունեցել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ մտքերի փոխանակում։ Դեսպան Խաչատրյանը Բրունո Ֆուքսին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված Վաշինգտոնյան համաձայնությունների մասին, ինչպես նաև այդ համաձայնությունների շրջանակներում իրականացվող TRIPP նախագծի ընթացքը։