ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Երկու պաշտոնատար անձինք ընդգծել են երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման և պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի վարչապետը, ըստ նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրի, Սուրեն Պապիկյանին հանձնել է Պատվո լեգեոնի շքանշանը՝ ճանաչելով նրա ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում։