Հայաստանը հաղթեց Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադային

Ինդոնեզիայի Բալի քաղաքում ավարտվեց Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի ընթացքում Հայաստանը զբաղեցրեց առաջին տեղը՝ հաղթելով 7 երկրների 214 մասնակիցների մրցակցությանը։

ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ՝ հայ աշակերտները ցուցաբերեցին բացառիկ գիտելիքներ և հմտություններ՝ նվաճելով 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Ոսկե մեդալակիրներ

Ռոբերտ Գեղամյան («Քվանտ» վարժարան)
Սամվել Խաչատրյան («Քվանտ» վարժարան)
Սոֆի Ծուլիկյան («Քվանտ» վարժարան)
Անժելա Կարապետյան («Հերացի» ավագ դպրոց)
Լևոն Հովսեփյան («Հերացի» ավագ դպրոց)
Էմմի Նազարյան («Հերացի» ավագ դպրոց)
Ալիկ Ղարագյոզյան («Հերացի» ավագ դպրոց)
Նարեկ Ղազարյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)

Արծաթե մեդալակիրներ

Գևորգ Գասպարյան («Քվանտ» վարժարան)
Ալեքսանդր Գրիգորյան («Քվանտ» վարժարան)
Աննա Ստեփանյան («Քվանտ» վարժարան)
Գոռ Կարապետյան («Հերացի» ավագ դպրոց)
Էդվին Շահինյան («Հերացի» ավագ դպրոց)
Արամ Ծատուրյան («Հերացի» բժշկական քոլեջ)
Անի Բաղդասարյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Ժաննա Հովսեփյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Էլինա Հակոբյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Դավիթ Հովհաննիսյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Էլեն Ղազարյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Անահիտ Հունոյան («Ֆոտոն» վարժարան)

Բրոնզե մեդալակիրներ

Արամ Մուրադյան («Քվանտ» վարժարան)
Եվա Դարբինյան («Քվանտ» վարժարան)
Անի Համբարձումյան («Հերացի» ավագ դպրոց)
Լևոն Սարգսյան («Հերացի» ավագ դպրոց)
Մարի Առաքելյան (ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց)
Ադրիանա Ավետիսյան (Երևանի թիվ 148 ավագ դպրոց)
Միլլա Հակոբյան (Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց)

Հայաստանը ներկայացնող Էմմի Նազարյանը և Նարեկ Ղազարյանը նաև արժանացել են Գրան պրի հատուկ մրցանակի՝ իրենց բացառիկ հաջողությունների համար։

Հիշեցնենք, որ նախորդ, 5-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել էր առցանց ձևաչափով, որին մասնակցել էին 8 հայաստանյան ուսումնական հաստատություններից 21 աշակերտ։