Երևանում կկայանա ջահերով ավանդական երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին Երևանում կկայանա ավանդական ջահերով երթ։

Ինչպես հայտնի է, երթը կմեկնարկի ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակից։

Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Գրանցումն իրականացվում է նյութին կից տեղադրված լուսանկարի QR-կոդի միջոցով։

Հայ Հեղափոխական Դաշնակցության Երիտասարդական թևը հաղորդում է․ «Պայքարը շարունակվում է։ Եկե՛ք ջահերով երթին, վառ պահե՛ք ձեր պահանջատիրության կրակը»։