Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ կոմյունիկե ստորագրվեց։
Համատեղ կոմյունիկեն ստորագրվեց ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերունի կողմից։
Այս քայլի արդյունքում Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։