Այսօր ես դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով ինձ հանել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։
Իմ որոշումը պայմանավորված է իմ հիմնական մասնագիտական կոչման հետ։ Այսուհետ ես կշարունակեմ զբաղվել իրավապաշտպանական և փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը, իմ համոզմամբ, Հայաստանում շատ մեծ է լինելու։
Ամենակալ Տեր մեր Հիսուս Քրիստոսը թող պահապան լինի մեր ազգին։
Այս հայտարարությունը ես արել եմ իմ Facebook-ի էջում։